|
|||||||||||||||||||
|
|||||||||||||||||||
|
ՎԱՆԻ շինարարական կազմակերպություն «Վանի» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը ողջունում է Ձեզ: Առաջարկում ենք Ձեզ մեր շինարարական ծառայությունները այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են քաղաքացիական և արդյունաբերական քաղաքաշինությունը, կապը, էներգետիկան, հիդրոտեխնիկական և տրանսպորտային քաղաքաշինությունը: Բացի կապիտալ շինարարությունից` մենք իրականացնում ենք նաև հողային աշխատանքներ, բետոնից, ցեմենտից և գիպսից պատրաստված իրերի արտադրություն և շինարարական իրերի առևտուր: Կիրառելով ավանդական տեխնոլոգիաներն ու շինանյութերը` մենք հետևում ենք նաև համաշխարհային առաջընթացին: Մասնավորապես, մեր արտադրական կոմբինատում այսօր արդեն գործում են պեռլիտի և պեռլիտե սալիկների, ինչպես նաև լուսավորության նորագույն համակարգերի արտադրամասերը: Շնորհիվ սեփական արտադրական կոմբինատի, բազմաթիվ տրանսպորտային միջոցների և մեքենա սարքավորումների առկայության, ինչպես նաև հմուտ ու համախմբված անձնակազմի` մեր կատարած աշխատանքները միշտ արժանացել են պատվիրատուի բարձր գնահատականին: Մենք բարձր ենք պահում հայ շինարարի պատիվը: |
||||||||||||||||||
|
|||||||||||||||||||